ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք
Նոր բացահայտումներ կանանց սեքսուալ հաճույքի մասին. G-կետ գոյություն չունի. med.news.am
![Նոր բացահայտումներ կանանց սեքսուալ հաճույքի մասին. G-կետ գոյություն չունի. med.news.am Նոր բացահայտումներ կանանց սեքսուալ հաճույքի մասին. G-կետ գոյություն չունի. med.news.am](up/article/big/file_31035_2568984.jpg)
Լավագույն բանը, որ տղամարդկանց մեծամասնությունը կնոջ սեռական հաճույքների եւ օրգազմի մասին գիտեն, Գրոֆենբերգի՝ այսպես կոչված G-կետերի խաբուսիկ առկայությունն է:
Սակայն, ինչպես Nature Reviews Urology ամսագրում նկարագրված հետազոտության արդյունքներն են վկայում, կնոջ սեռական հաճույթներին խթան հաղորդող «հրաշագործ կոճակը» քվազի-առասպելական ստեղծագործության արդյունք է, եւ դրա որոնումները երբեք չեն կարող հաջողությամբ պսակվել: Իտալացի գիտնականներից մեկի գլխավորությամբ իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ կանացի գրգռիչներն իրականում ոչ թե մեկ կետի տեսքով կարող են հանդես գալ, այլ զգայուն տարածքների, որոնց ամբողջությունը ծլիկամիզուկահեշտոցային համալիր (clitourethrovaginal complex - CUV) անվանումն է ստացել, հաղորդում է Medical Daily-ն:
G-կետի առկայության մասին տեսությունը 1950-ական թվականներին գերմանացի գինեկոլոգ Էռնստ Գրոֆենբերգի կողմից է առաջ քաշվել: Վերջինս կարծում էր, թե հեշտոցի պատին որոշակի կետ կա, որի խթանումը կարող է օրգազմի հասցնել: Ու, չնայած այն հանգամանքին, որ ավելի շուտ հեշտոցի վերին պատն է ամբողջությամբ բարձր զգայունությամբ աչքի ընկնում, քան դրա մակերեսին գտնվող որեւէ կոնկրետ կետ, երեւակայական տեսությունն անմիջապես այնպիսի մեծ հեղինակություն է ձեռք բերել, որ դրա մասին, մեղմ ասած, հազարավոր գրքեր կան գրված, մասնավորապես, առ այն, թե ինչպես կարելի է մետաղադրամի շրջագիծ ունեցող «հրաշագործ կոճակը» գտնել: Դրանցից մի քանիսը, հատկապես՝ Բեւերլի Ուիփլի «Orgasm Answer Guide»-ը, արդեն ավելի քան 30 տարի է՝ չեն իջնում վաճառասեղաններից եւ տղամարդկանց շրջանում այն մոլորությունն են տարածում, թե իբր կանացի օրգազմ խթանելու համար հարկավոր է զուգընկերոջ G-կետը գտնել:
Մինչ այդ, սեռական խաղալիքների եւ ներքնազգեստի մանրածախ վաճառքով զբաղվող բրիտանական ընկերություններից մեկի՝ Ann Summers-ի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ հարցախույզի ենթարկված տղամարդկանց 55 տոկոսին, սեփական խոստովանմամբ, այդպես էլ չի հաջողվում զուգընկերոջ G-կետը գտնել, իսկ հարցվածների 36 տոկոսը նույնիսկ պատկերացում չեն ունեցել, թե ինչի մասին է խոսքը:
Հռոմում գործող Տոր Վերգատայի համալսարանի (Tor Vergata university) էնդոկրինոլոգիայի եւ սեքսոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Էմանուել Ջանինիի (Emmanuele Jannini) գլխավորությամբ գործող գիտահետազոտական խմբի կողմից ներկայացված աշխատանքային զեկույցի մեջ, մասնավորապես, ասվում է, որ մեկ G-կետի մասին հասկացությունը չափազանց պարզեցված մոտեցման արդյունք է:
«Իրականում ընդամենը մեկ, պարզ ու հասարակ, ֆանտասմագորիկ կետի փոխարեն, անհամեմատ ավելի բարդ համալիր գոյություն ունի: Մեր կողմից տրամադրված տվյալներն, ի վերջո, կարող են վերջ դնել այն բանավեճերին, որոնք G-կետի եւ դրա տեղադրության շուրջ են ընթանում», - նշել է Էմանուել Ջանինին:
Գիտնականները հույս ունեն, որ մարդաբանական եւ ծլիկամիզուկահեշտոցային համալիրի ֆիզիոլոգիայի մասին գիտելիքները բժշկական եւ վիրաբուժական միջամտությունների ընթացքում կանացի սեռական օրգանները վնասվածքներից զերծ պահելու հնարավորություն կընձեռեն:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Կորոնավիրուսն ու սեքսը. urolog.am Կորոնավիրուսն ու սեքսը. urolog.am](up/article/small/file_55618_1352800.jpg)
Այս օրերին շատ ակտուալ թեմա է կորոնավիրուսային հիվանդությունը։ Կարևոր է իմանալ կորոնավիրուսի ազդեցությունը սեռական հարաբերության վրա...
![](images/calendar.png)
![Գիտնականները սովորել են միացնել ու անջատել սեռական ակտիվությունը. tert.am Գիտնականները սովորել են միացնել ու անջատել սեռական ակտիվությունը. tert.am](up/article/small/file_43827_9546444.jpeg)
Ամերիկյան գիտնականները սովորել են վերահսկել ինտիմ գործընթացը՝ միացնելով կամ անջատելով զուգընկերների սեռական ցանկությունը նրանց օրգանիզմների վրա մագնիսական դաշտի ազդեցության միջոցով...
![](images/calendar.png)
![ԱՄՆ-ում մարդկանց փոխարինող սեքս-ռոբոտները կհայտնվեն 2017թ․ 1in.am ԱՄՆ-ում մարդկանց փոխարինող սեքս-ռոբոտները կհայտնվեն 2017թ․ 1in.am](up/article/small/file_43201_1168171.jpg)
Ռոբոտները, որոնք ամբողջությամբ կկարողանան ընդօրինակել մարդկանց սեքսուալ կարողությունները, ԱՄՆ-ում կհայտնվեն 2017թ․ և կարժենան մինչև 15 հազար ԱՄՆ դոլար։ RealDoll նոր սեքս-խաղալիքները, որոնք արտադրում է...
![](images/calendar.png)
![Գիտնականները հերքել են կանանց օրգազմի մասին Ֆրոյդի տեսությունը. news.am Գիտնականները հերքել են կանանց օրգազմի մասին Ֆրոյդի տեսությունը. news.am](up/article/small/file_42929_2512257.jpg)
Գիտնականների խումբը` նյարդակենսաբան Նիկոլ Փրաուսի գլխավորությամբ, հերքել է հոգեբանական վիճակի եւ սեռական հարաբերությունների որակի հետ օրգազմի տարբեր տեսակների կապի մասին Զիգմունդ Ֆրոյդի տեսությունը...
![](images/calendar.png)
![Շվեդիայում «ապագայի պահպանակներ» են ստեղծել. 1in.am Շվեդիայում «ապագայի պահպանակներ» են ստեղծել. 1in.am](up/article/small/file_41653_8062384.jpg)
Շվեդական Lelo ընկերությունը ստեղծել է «ապագայի պահպանակներ», որոնք մի քանի անգամ ամուր են ավանդականից: Այս մասին հայտնում է Tech Insider-ը: Ընկերության հիմնադիր Ֆիլիպ Սեդիքի խոսքով՝ չնայած հեղափոխական...
![](images/calendar.png)
![Գիտնականները պարզել են. որն է իդեալական ինտիմ կյանքի որակը` ընտանեկան երջանկության համար. Գիտնականները պարզել են. որն է իդեալական ինտիմ կյանքի որակը` ընտանեկան երջանկության համար.](up/article/small/file_38791_5425301.jpg)
Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչ ինտիմ կյանքի պայմաններում ամուսինները կլինեն երջանկության առավելագույն մակարդակին: «Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ` Տորոնտոյի համալսարանի Միսիսոգի...
![](images/calendar.png)
![Ամերիկացի հոգեբան. ինչն է նպաստում սեռական կյանքին. 1in.am Ամերիկացի հոգեբան. ինչն է նպաստում սեռական կյանքին. 1in.am](up/article/small/file_37469_9815594.jpg)
Ամերիկացի հոգեբանները պարզել են, թե որ մտքերն են օգնում երկարացնելու սեռական գործողությունը, հայտնում է nv.ua-ն...
![](images/calendar.png)
![Սեռական զսպվածությունը տղամարդկանց առողջությանը վնաս է. գիտնականներ. 1in.am Սեռական զսպվածությունը տղամարդկանց առողջությանը վնաս է. գիտնականներ. 1in.am](up/article/small/file_35885_7588808.jpg)
Գիտնականները հետազոտել են սեռական զսպվածության հետևանքները մարդու վրա: Ավելին, հետազոտության արդյունքերը տարբեր են եղել կանանց և տղամարդկանց մոտ: Եթե ինտիմ կյանքի...
![](images/calendar.png)
![Պահպանակներն ու ժամանակակից մյուս միջոցները կարող են տարեկան մոտ 17 մլն անցանկալի հղիություն կանխել. news.am Պահպանակներն ու ժամանակակից մյուս միջոցները կարող են տարեկան մոտ 17 մլն անցանկալի հղիություն կանխել. news.am](up/article/small/file_34070_6737962.jpg)
Յուրաքանչյուր տարի աշխարհում գրանցվում է անցանկալի հղիության մոտ 85 մլն դեպք, ինչը կազմում է հղիությունների ընդհանուր թվի 40 տոկոսը: Այդ հղիությունների կեսն ավարտվում է արհեստական ընդհատմամբ, 12 տոկոսը՝ վիժումով, իսկ...
![](images/calendar.png)
![Սովը և սեռական ցանկությունը փոխկապակցված են. հետազոտություն. 1in.am Սովը և սեռական ցանկությունը փոխկապակցված են. հետազոտություն. 1in.am](up/article/small/file_33865_7377231.jpg)
Պարզվել է, որ ստամոքսում արտազատվող ախորժակի հորմոնը (գրելին) ուժգնացնում է սեռական ցանկությունը: Դա են ապացուցում մկների վրա անցկացված գիտափորձերը, գրում է Zee News-ը...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն